Պուտինը հաստատել է Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով նորացված միջուկային դոկտրինը՝ միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքները։
Դոկտրինի հիմնական սկզբունքը՝ միջուկային զենքը ծայրահեղ միջոց է երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ, նոր ռազմական սպառնալիքների ու ռիսկերի ի հայտ գալու պատճառով Ռուսաստանը պետք է հստակեցներ միջուկային զենքի կիրառումը թույլատրող պարամետրերը։
Մասնավորապես, ընդլայնվել է միջուկային զսպման ենթակա պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան։ Ավելացվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնք պահանջում են նման գործողությունների չեզոքացում։
Ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կդիտարկվի որպես համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։
Բացի այդ, Ռուսաստանի կողմից միջուկային պատասխանը հնարավոր է իր ինքնիշխանությանը կրիտիկական սպառնալիքի դեպքում, Բելառուսի վրա հարձակման դեպքում՝ որպես Միութենական պետության անդամ և զանգվածային հարձակման դեպքում: