«Համակարգի հերն անիծեց»․ ՆԳՆ աշխատակիցները տարբեր վայրերում տոնել են Վահե Ղազարյանի պաշտոնազրկումը
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները նախարար Վահե Ղազարյանի պաշտոնազրկմանն անտարբեր չեն մնացել։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` տարբեր ռեստորաններում ու ժամանցային վայրերում, խմբով ոստիկաններ տոնել են Ղազարյանի ազատումը։
Անգամ շատ քաղաքացիներ, ովքեր փորձել են մտնել հիշյալ օբյեկտներ՝ տեղ չեն գտել։ Մեզ հետ զրույցում, ականատեսներից մեկը նկատեց, որ անգամ մտածել են, թե Ոստիկանի օրն է, և նրանք եկել են նշելու իրենց տոնը։
Պարզվել է, որ համակարգում բոլորը դժգոհ են եղել Վահե Ղազարյանի աշխատանքից։ Մեր տեղեկություններով, ոմանք նույնիսկ անկեղծացել են, թե՝ «համակարգի հերն անիծեց»։