Թբիլիսիում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև
Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցրել են ցուցարարներին, որոնք վրաններով փակել են Թբիլիսիի պետական համալսարանի շենքի մոտ գտնվող պողոտան։
Ոստիկաններն ամբողջությամբ մաքրել են Ճավճավաձեի պողոտան՝ ցուցարարներին հրելով մոտակայքում գտնվող Մելիքիշվիլի պողոտա։ Բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։
Ոստիկանությունը փորձում է հետ մղել ցուցարարներին և մաքրել ճանապարհը։ Օգտագործվում է արցունքաբեր գազ։ Ցուցարարները դիմադրում են: Ոստիկանների վրա քարեր են նետում: Մի քանի հոգի բերման են ենթարկվել։