Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է տվել:
«Երկրում կայունությունը և սահմանադրական կարգը պահպանելու համար, Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, ես հրաժարական եմ ներկայացնում Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնից»,- ասվում է Բժանիայի կողմից ստորագրված փաստաթղթում։
Կողմերի ստորագրած համաձայնագրի համաձայն՝ Բժանիան հրաժարական է տալիս, իսկ տարածքում և կառավարական շենքերի համալիրում հավաքված քաղաքացիները նոյեմբերի 19-ին ցրվում են.
«Այս կետը չկատարելու դեպքում Աբխազիայի Հանրապետություն նախագահը հետ է վերցնում հրաժարականի դիմումը: Աբխազիայի խորհրդարանն այսօր կքննարկի Բժանիայի հրաժարականը։ Նախարարներն իրենց պարտականությունները կատարում են այնքան ժամանակ, քանի դեռ Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահը չի ստանձնել իր պարտականությունները»,- նշվում է փաստաթղթում։