Ռուսաստանը կրկին հիշեցրել է իր միջուկային դոկտրինի մասին, թե որ դեպքում կհարվածի Ուկրաինային
Ռուսաստանի միջուկային դոկտրինում ասվում է, որ ագրեսիան ոչ միջուկային պետության դեմ՝ միջուկային տերության աջակցությամբ, կդիտվի որպես համատեղ հարձակում։
Նման ագրեսիայի պատասխանն աննկատ չի մնա, ասել է Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Բոնդարևը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ Արևմուտքի գործողությունները կարող են հանգեցնել գլոբալ հակամարտության, բայց միևնույն ժամանակ կոչ է արել խուսափել ՆԱՏՕ-ի երկրների նկատմամբ կոշտ հայտարարություններից և գործողություններից՝ նշելով, որ ահաբեկիչ հռետորաբանությունը Ռուսաստանի մեթոդը չէ։
Նա նաև նշել է, որ Արևմուտքի մոլորությունը պատերազմից նվազագույն կորուստներով դուրս գալու հնարավորության մասին կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ռուսաստանը, նրա խոսքով, ուշադիր հետևում է դաշինքի գործողություններին և իրեն իրավունք է վերապահում արձագանքել այդ ամենին: