Իսրայելը Գազայում սպանել է 43 922 մարդու
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 43922-ի։
Այս մասին հայտնում է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի բանակի հարձակումների հետևանքով վիրավորների ընդհանուր թիվը հասել է 103 898-ի։