Պարագվայի նախագահին շտապօգնության մեքենայով տարել են G20-ի գագաթնաժողովից դեպի հիվանդանոց
Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան, ով մասնակցում էր G20-ի գագաթնաժողովին, հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի ցավի գանգատով։
Այս մասին հայտնում է Última Hora թերթը։
«Հանրապետության նախագահ Սանտյագո Պենյան շտապօգնության մեքենայով լքել է G20-ի գագաթնաժողովը: Նա ցավ է զգացել կրծքավանդակում, սրտի շրջանում»,- գրել են լրագրողները։
Նշվում է, որ բժիշկները 46-ամյա նախագահին օգնություն են ցուցաբերել հենց այն շենքում, որտեղ տեղի է ունեցել գագաթնաժողովը։ Խնդիրները հայտնաբերելուց հետո քաղաքական գործչին տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ հրատարակության աղբյուրների՝ Պարագվայի նախագահը բժիշկների հսկողության տակ կմնա 24 ժամ։