Շվեյցարիայում ձերբակալել են 15 իտալացու
Շվեյցարիայում ձերբակալել են 15 իտալացու, որոնց կասկածում են մաֆիայի հետ կապված լինելու մեջ: Նախատեսում են նրանց վերադարձնել Իտալիա, որտեղ նրանք կասկածվում են մաֆիայի հետ կապված լինելու համար:
Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Շվեյցարիայի իրավապահ մարմիններ կազմակերպված ստուգումներ են անցկացրել 3 կանտոններում` Ցյուրիխում, Տուրգայում և Վալեում: Նշվում է, որ Իտալիան դիմել է Շվեյցարիյաին` խնդրելով վերադարձնել 15 իտալացի մաֆիոզների դեռևս մեկ տարի առաջ: Իտալական հանցագործ Նդրագենտա խմբավորումը ծագումով իտալական Կալաբրիայից է, որը նաև գործում է Իտալիայի հյուսիսում և աշխարհի շատ երկրներում, համարվում է Իտալիայի ամենահայտնի խմբավորումներից մեկը: