Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. վիրավոր կա
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 67-ամյա Հովհաննես Կապլանյանի վարած «Kia» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Շեկյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկներն ազդարարող ցուցանակին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: