«Արմենիա»-ն ավիատոմսերի վաճառքը սկսել է
«Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 21-ին: Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայությունից: Առաջին թռիչքը տեղի կունենա դեպի Իսրայել: Չվերթի ավիատոմսերն արդեն վաճառքում են։
Հիշեցնենք, որ «Արմենիա» ավիաընկերության բաժնետերերից Թամազ Գաիաշվիլին ավելի վաղ նշել էր, որ Հայաստանից կարելի է մեկնել տարբեր ուղղություններով մատչելի և խելամիտ գներով։
Առաջին չվերթը կիրականացվի Boeing 737-700 ինքնաթիռով։ Ավիաընկերության անձնակազմը կազմված կլինի 350 հոգուց: