Էրդողան, Մակրոն, Աբխազիա և ուրան. Պեսկովը խոսել է մի շարք կարևոր հարցերի մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար անընդունելի է ռազմական գծի երկայնքով հակամարտությունը սառեցնելու տարբերակը։
Նա նաեւ պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջին հանդիպման ժամանակ այս նախաձեռնությունը չի քննարկվել։
Պատասխանելով Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցին՝ խոսնակն ասել է, որ Պուտինը բաց է բոլոր շփումների համար, սակայն Փարիզից որևէ նախաձեռնություն չի եղել այս հարցում։
Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի որոշումը՝ սահմանափակել հարստացված ուրանի արտահանումն ԱՄՆ՝ ասելով, որ դա սիմետրիկ պատասխան է Վաշինգտոնի գործողություններին։
Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Աբխազիայում իրավիճակի շուտափույթ կարգավորման օգտին և հույս ունի, որ գործընթացը տեղի կունենա սահմանադրական նորմերի և օրինականության շրջանակներում: