Ռուսական բանակը հրթիռակոծել է Օդեսան. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա։
Քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ բնակելի շենքերը, վնասվել են, հայտնել է Օդեսայի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Գնդակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ Օդեսայի վրա ռուսական հարվածի ժամանակ առնվազն ութ մարդ է զոհվել։ Նրա խոսքով՝ հրթիռներից մեկը չի պայթել, այն դիպել է ուսումնական հաստատության շենքին: