Երգչուհի Բիանկան հազիվ է փրկվել մահից․ նա հիվանդանոցում է (տեսանյութ)
Երգչուհի Բիանկան հազիվ է փրկվել մահից։ Կույրաղիքի պատճառով նրա մոտ առաջացել է պերիտոնիտ՝ որովայնի բորբոքում։ Արտիստուհին մի քանի օր ցավազրկողներ է ընդունել՝ մտածելով, որ տառապում է մարսողության խանգարմամբ։
Mash տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Տատյանա Լիպնիցկայան (Բիանկան) մի քանի օր իրեն վատ է զգացել։
«Ես մտածեցի, որ ինչ-որ բան այն չեմ կերել»,- ասել է Բիանկան:
Նախորդ օրը երգչուհին ծանր նոպա է ունեցել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել վիրաբուժական բաժանմունք։
Պարզվել է, որ այս ամբողջ ընթացքում Բիանկայի մոտ հասունացել է տեղային սերոզային պերիտոնիտ՝ ներքին օրգանների բորբոքում՝ ստամոքսի պարունակությունը որովայնի խոռոչ արտազատելու պատճառով։
Նա արդեն կապ է հաստատել մտերիմների հետ և տեղեկացրել, որ ապաքինվում է վիրահատությունից հետո։
Առաջիկա համերգներն ու նկարահանումները չեղարկվել են։