Որևէ մեկը որևէ բան չի խժռում․ Կոնջորյանը՝ պաշտոնանկությունների «շքերթի» մասին
Չենք կարող ասել, որ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։ Այս մասին խորհրդարանական ճեպացրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ո՛չ, չեք կարող, կարող եք արձանագրել, որ հեղափոխությունը շարունակում է իր ընթացքը, ինչպես շարունակում էր սրանից առաջ ու կշարունակի սրանից հետո»,- ասաց նա։
Ալեքսանյանի խոսքով` Փաշինյանը ժողովրդի կողմից տրված քվեով իր ստացած մանդատն իրագործում է։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հավերժության գաղափարի մասին սկսեց խոսել՝ բացատրելով, թե՝ ոչ մի պաշտոնյա հավերժ չի կարող լինել նույն պաշտոնին։
«Տրամաբանական է, որ պաշտոնյաները կարող են փոփոխվել, նորմալ, բնական պրոցես է, որևէ մեկը որևէ բան այս դեպքում չի խժռում»,- նշեց նա։