Ըմբիշ Լևան Բերիանիձեն չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի հավաքականի անդամ, ազատ ոճային գերծանրքաշային Լևան Բերիանիձեն չի մասնակցի Եվրոպայի ըմբշամարտի առաջնությանը:
Այս մասին ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցին ասել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
«Լևանն ուսումնամարզական հավաքի ընթացքում վնասվածք ստացավ և չհասցրեց վերականգնվել: Քանի որ առջևում Օլիմպիական խաղերն են, չցանկացանք ռիսկի դիմել: Բերիանիձեն այժմ վերականգնվում է»,- նշել է Բաղդադյանը:
125 կգ քաշային Լևան Բերիանիձեն Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առայժմ միակ ըմբիշն է, ով «Ռիո-2016»-ի ուղեգիր ունի: