Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

«Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով հանեց գործից․․․»․ հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

««Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց գործից, հեռախոսը վերցրել էին» և այլն։ Զավեշտի աստիճանն այնքան մեծ է, որ իրոք դժվար է զսպել սարկազմը, և երեկվանից դաշտը ողողած, երբեմն շատ որակյալ հումորային գրառումները լրիվ հասկանալի են։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել, եկեք նայենք պրոցեսի խորքը։ Կատարվածն ուղիղ կապ ունի առաջիկա ամիսների պրոցեսների, պետության ապագայի ու մեր յուրաքանչյուրի ընտանիքների հետ։ Սա պետք է լրջացնի բոլորիս։

1. Կիրակի երեկոյան՝ պաշտոնանկությունների շարք։ Ինչ է, այս երկիրը աշխատանքային օրեր չունի՞, երկուշաբթին չէ՞ր գալու։ Սա նշանակում է, որ որոշումները կայացնում է ՄԵԿ հոգի՝ շատ նեղ խմբով ու անհասկանալի մոտիվացիաներով։ Սա նշանակում է, որ մի այլ կիրակի երեկոյան, ասենք կարող ենք իմանալ, որ Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից՝ դրա բոլոր հետևանքներով, կամ Էրդողանին խնդրել ենք՝ զորք մտցնել Հայաստան։ Կա՞ գոնե մեկ երաշխիք, որ դա չի լինի։ Այն ժամանակ էլի կատակնե՞ր ենք անելու։
 
2. Պետության լիկվիդացիայի փուլերից է պետական բարձրաստիճան պաշտոնների արժեզրկումը։ Նման քայլերով Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոններն արժեզրկվում են մինչև անիմաստություն։ Նման քայլերով են նաև մեր պետությունից սարքում վրանային ավան։ Պե՞տք է բացատրել, թե վերջն ինչ է լինելու։
 
3. Լիներ ուժեղ ընդդիմություն՝ չէր լինի մեկ հոգու կիրակնօրյա գործունեությունը։ Իշխանությունն իրեն կաշկանդված կզգար։ Ինձ չեն հետաքրքրում պաշտոնանկ արվածները։ Ասում եմ՝ այն պատճառով, որ ուժեղ ընդդիմությունը կարևոր զսպող գործոն է առաջիկա կիրակնօրյա ճակատագրական որոշումներ թույլ չտալու համար։ Ուժեղ ընդդիմությունը՝ ԱԺ-ի, փողոցի, ազդեցիկ շրջանակների, հասարակության տարբեր շերտերի, ազդեցիկ անհատների, գործիչների՝ գոնե մի քանի կարևոր հարցերի շուրջ կոնսոլիդացիան է։ Արվե՞լ է մի բան՝ դրան հասնելու համար։ Ոչ, չի արվել. ամեն մեկը, փակված իր շքախմբով, սպասում է ինչ-որ բանի։ Ինչի՞ն ենք սպասում, Արցախի ճակատագրի՞ն։ 30 տարվա պետականությունը հանգեց նրան, որ կիրակի երեկոյան կարելի է առանցքային որոշումներ կայացնել՝ զրոյացնելով պետական ինստիտուտների և ընթացակարգերի դերը։ Հակառակորդը սա տեսնում է և մշակում է կիրակնօրյա որոշումների իր սեփական փաթեթները։ «Կիրակնօրյա պետությունները» շատ խոցելի են։
 
4. Շատերի մոտ բնական հարց է ծագում. ո՞ր նորմալ մարդն այսուհետ կհամաձայնի աշխատել այս իշխանության հետ, զբաղեցնել ազատված պաշտոնները։ Սա կիսատ հարցադրում է, որովհետև այո, հենց որպես «կիրակնօրյա փոխարինողներ» համար վաղօրոք պատրաստված են մարդիկ, ինչ-որ «կարևոր բաների» ունակ, ինչ-որ բաների երդում տված (առաջիկայում այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնամ)։
 
5. Շատ կարևոր է ֆիքսել, որ կիրակնօրյա պաշտոնանկությունները չեն ազատում շատերին՝ իրենց գործուեության ընթացքում արած անօրինականությունների համար, մարդկանց ճակատագրերի և պետության հետ խաղալու համար, անկախ այն բանից, թե ում հրամանով են դրանք արվել»։