Բայդենը թույլ է տվել Ուկրաինային ATACMS հրթիռներ արձակել Ռուսաստանի ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինային Ռուսաստանի տարածքում հեռահար ATACMS հրթիռների կիրառումը։ Դա տեղի է ունեցել նրա նախագահական ժամկետի ավարտից երկու ամիս առաջ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Պաշտոնյաների խոսքով՝ սկզբնական շրջանում զենքը, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության համար։
ATACMS հրթիռների հեռահարությունը մոտ 300 կմ է։
Բայդենի որոշումը լուրջ փոփոխություն է ԱՄՆ քաղաքականության մեջ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թիմը մտահոգություն է հայտնել, որ ուկրաինական զինված ուժերին հեռահար հարվածներ հասցնելու թույլտվությունը կարող է ստիպել Մոսկվային ուժային պատասխան տալ Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին։