Խոսելու եմ Պուտինի հետ․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ խոսելու է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է BFM TV-ն։
Այս պահին, Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Պուտինը չի ցանկանում խաղաղություն Ուկրաինայում և պատրաստ չէ բանակցել խաղաղ կարգավորման համար։ Նա նշել է ուկրաինական կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական ուժերի զանգվածային հարձակման մասին։
«Կարծում եմ պարզ է, որ նախագահ Պուտինի մտադրություններն այս պայքարը սաստկացնելն է, մենք դա տեսնում ենք արդեն մի քանի շաբաթ։ Մեր պարտականությունն է մղել Ռուսաստանին խաղաղ բանակցությունների՝ միջազգային իրավունքը հարգող պայմաններով»,- ասել է Մակրոնը։