Պուտինն արդեն խոսել է հեռահար հրթիռների մասին․ Զախարովա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ խոսել էր ամերիկյան հեռահար զենքով ռուսական տարածքի վրա հարձակումների մասին։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախագահը խոսել է այս հարցի շուրջ»,- ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ Պուտինը նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ արևմտյան հեռահար ճշգրիտ զենքի կիրառումը կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցություն Ուկրաինայի պատերազմին։