ԻՊ-ը մտադրություն է ունեցել առևանգել Մալայզիայի վարչապետին
Մալազիայի փոխվարչապետ Զահիդ Համիդին հայտարարել է, որ երկրի ոստիկանությունը կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից բարձրաստիճան որոշ պաշտոնյաների, այդ թվում երկրի վարչապետ Նաջիբ Ռազակի առևանգումը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«2015 թվականի հունվարին, ընդհանուր առմամբ 13 մարդ, որոնք կապ ունեին ԻՊ-ի հետ, պլանավորել էին առևանգել երկրի ղեկավարներին՝ այդ թվում վարչապետին, ներքին գործերի և պաշտպանության նախարարներին»,-ասել է Համիդին։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը կանխել է Մալայզիայի դեմ ԻՊ-ի 4 հարձակում։ Նա նշել է, թե իսլամիստները նախատեսել էին ահաբեկչություններ իրականացնել կրոնական և ժամանցային վայրերում։
Ավելի վաղ Մալայզիայի վարչապետը հայտարարել էր, որ երկրում «Իսլամական պետության» կողմից հարձակման լուրջ սպառնալիք կա։