Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի վարչապետին ստի մեջ է մեղադրել
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին մեղադրել է ստի մեջ` նշելով, որ նա անջատված է իրականությունից, փոխանցում է РИА Новости-ն:
«Վարչապետն արդեն շատ է խաբել: Նա շարունակում է ապրել զուգահեռ իրականությունում»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:
Նա այդ կերպ մեկնաբանել է կառավարության ղեկավարի խոսքերը Օդեսայի մաքսային ծառայության անարդյունավետ աշխատանքի մասին:
«Յացենյուկը հերթական անգամ հայտարարել է, որ Օդեսայի մաքսայինն արդյունավետ չի և չի գերակատարում պլանը` նախընտրելով անտեսել այն փաստը, որ 2016-ի առաջին ամիսներին միայն Օդեսայի մաքսայինը գերակատարել է պլանը 183.6 մլն գրիվենով»,- ասել է Սաակաշվիլին: