ՔՊ-ն փորձում է տրանսպորտի թանկացումը քողարկել կեղծ արտոնություններով, որոնց մի մասը եղել է և գործել է տարիներ շարունակ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Ժողովուրդը շատ լավ հիշում է, որ 30 տարի շարունակ հանրային տրանսպորտից մինչև 7 տարեկան երեխաներն օգտվել են անվճար, շատ լավ հիշում է, որ բազմազավակ մայրերը հանրային տրանսպորտից օգտվել են անվճար։
Ի՞նչ կեղծ արտոնություններ եք հրամցնում ժողովրդին, այնինչ, այդ արտոնությունների մի մասը եղել է և գործել է տարիներ շարունակ, իսկ մյուս մասն էլ չնչին զեղջերի անվան տակ քողարկում եք թանկացման թալանը։