Կոռուպցիան խանգարում է Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին. Պենտագոն
Կոռուպցիան ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գլխավոր խոչընդոտն է, ինչպես նաև խոչընդոտում է երկրի տնտեսության վերականգնմանն ու դեպի այնտեղ օտարերկրյա կապիտալի ներգրավմանը։
Այս մասին ասվում է Պենտագոնի գլխավոր տեսուչի գրասենյակի զեկույցում։
«Կոռուպցիան շարունակում է բարդացնել Ուկրաինայի փորձերը՝ իրականացնելու ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության ձգտումները։ Դատավորները, քաղաքական գործիչները և պաշտոնյաները մեղադրվել են կոռուպցիայի մեջ, իսկ Պաշտպանության նախարարությունը եղել է բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների հիմնական դերակատարը»,- ասվում է փաստաթղթում։