Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի խաղաղության ծրագիրը Ռուսաստանի հաղթանակն է. Rolling Stone
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու ծրագիրը Ռուսաստանի Դաշնության հաղթանակն է։ Այս մասին գրել է ամերիկյան Rolling Stone ամսագիրը։
Նյութում նշվում է, որ Սպիտակ տան ապագա ղեկավարի նախաձեռնությունները նախատեսում են ուկրաինական ճգնաժամի սառեցում ներկա փուլում։
«Թրամփը կարծում է, որ կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությունը։ Փաստորեն, նա պատրաստվում է Մոսկվային հաղթանակ նվիրել»,- ընդգծել են հոդվածի հեղինակները։
Նոյեմբերի 16-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հարցազրույց է տվել Süddeutsche Zeitung թերթին, որի ընթացքում խոսել է ԱՄՆ նորընտիր նախագահի հետ իր հեռախոսազրույցի մասին։ Զրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով ամերիկացի քաղաքական գործիչը Մոսկվայի հետ ոչ մի պայմանավորվածություն չի կնքի առանց Կիևին տեղեկացնելու: