Զելենսկին հուսով է, որ Թրամփի վարչակազմի օրոք հակամարտությունը շուտափույթ կավարտվի
Դոնալդ Թրամփի Սպիտակ տանը լինելով հակամարտությունն ավելի արագ կավարտվի: Այս մասին ասել է Կիևի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին:
«Պատերազմը կավարտվի, բայց հստակ ժամկետ չկա: Այս թիմի քաղաքականությամբ, որն այժմ կղեկավարի Սպիտակ տունը, պատերազմն ավելի արագ կավարտվի, դա նաև նրանց խոստումն է իրենց հասարակությանը: Նրանց համար նույնպես դա շատ կարևոր է»,- ասել է Զելենսկին:
Ըստ Զելենսկու՝ Թրամփը գիտի Ուկրաինայի դիրքորոշումը և ԱՄՆ ընտրված նախագահի կողմից դրա դեմ որևէ մեկնաբանություն չի եղել: