Աբխազիայի նախագահը հեռացել է իր նստավայրից և գնացել հայրենի գյուղ
Գիշերը շարունակել է լարված մնալ իրավիճակը Աբխազիայում: Աբխազական ընդդիմությունը նախագահին վերջնագիր է ներկայացրել՝ մեկ ժամվա ընթացքում հրաժարական տալ։
Դրանից զատ Աբխազիայի ընդդիմությունը դադարեցրել է բանակցությունները իշխանությունների հետ, ինչի մասին ասել է ընդդիմադիր պատգամավոր Կան Կվարչիան։
«Նախագահ Ասլան Բժանիան լքել է Սուխումը այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրաժարական տալու վերջնագիր է ներկայացրել», հաղորդել է նրա մամուլի ծառայությունը:
«Ներկայումս Ասլան Բժանիան գտնվում է հայրենի Տամիշ գյուղում»,- հավելել է նախագահի մամուլի ծառայությունը: