Եվրոպական երկրները կարող են առևտրային պատերազմների մեջ ներքաշվել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ. Մակրոն
Եվրոպական երկրները վտանգված են առևտրային պատերազմների մեջ ներքաշվելու ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի հետ՝ Դոնալդ Թրամփի տնտեսական քաղաքականության պատճառով։
Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական մրցունակության հանձնաժողովի նիստում, հայտնում է Bloomberg-ը։ Նա ասել է, որ Եվրոպան ակնհայտորեն մտնում է մաքսային պատերազմների աշխարհ, և ԱՄՆ նորընտիր նախագահը կարող է խաթարել եվրոպացիների և ամերիկացիների տնտեսական համակարգերը:
Թրամփը ցանկանում է 10-20% մաքսատուրքեր սահմանել արտերկրից բոլոր ապրանքների վրա, իսկ չինական ապրանքների համար՝ նույնիսկ ավելի բարձր մաքսատուրքեր։
Bild-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը նախատեսում է աջակցել Չինաստանի դեմ առեւտրային ճնշումը մեծացնելու Թրամփի մտադրությունները: Դրա դիմաց Բրյուսելն ակնկալում է ուժեղացված գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի Դաշնության վրա ճնշումը մեծացնելու համար:
Հենց սրա մասին է, ըստ հրապարակման, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը։