Դոնալդ Թրամփը ցանկանում է դատի տալ The New York Times-ին և ստանաալ միլիոնավոր դոլարներ
Դոնալդ Թրամփի փաստաբան Էնդրյու Պալչիկը նամակ է ուղարկել The New York Times-ին` պահանջելով տասը միլիարդ դոլար փոխհատուցում ԱՄՆ նորընտիր նախագահին քննադատելու և նրա մասին կեղծ ու զրպարտչական հայտարարություններ անելու համար։
Այս մասին հաղորդում է Columbia Journalism Review-ն:
Փաստաբանի նամակը, որն ուղարկվել է ընտրություններից մեկ շաբաթ առաջ, վերաբերում է հոկտեմբերի 20-ի հոդվածին, որտեղ նշվում է, որ Թրամփը կիշխի բռնապետի պես:
Փաստաբանը թերթին մեղադրել է քաղաքական հակառակորդներին զրպարտելու և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համար աշխատելու մեջ։