Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին
Թուրքիայում Վրաստանի հետ սահմանի մոտ այսօր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Սև ծովում՝ Վրաստանի ափից 61 կմ հեռավորության վրա։ Ցնցումները գրանցվել են 11 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացել են Բաթումիի բնակիչները։
Ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։