Պուտինը զանգահարել է Ալիևին. հայտնի է, թե ինչ են քննարկել նրանք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Զրույցի ժամանակ քննարկվել են Պուտինի՝ 2024 թվականի օգոստոսին Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Բաքվում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ վերջին համաձայնությունները:
Քննարկվել են նաև արդյունաբերության ու տրանսպորտային ոլորտի հետ կապված հարցեր:
Կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա համակողմանի զարգացման հարցում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով՝ քննարկված հարցերի իրականացման նպատակով։