Մարդիկ չեն հավատում, որ բոլոր բեմականացումների սցենարի տակ ես չեմ ստորագրում․ Փաշինյանը չի հասկանում՝ ի՞նչն է սխալ անում դատական համակարգի հետ կապված
Ի հեճուկս ամեն ինչի, որ սոցիալական խնդիր կա, թոշակների խնդիր կա՝ աշխատավարձեր եք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, ավտոմենքենաներ ենք գնել, օրենքներ ենք փոխել, ինչ ասես՝ արել ենք, էհ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա, կարծես արդարանալով, նկատեց, թե իր մեղավորությունը չէ, որ 7 տարի դատավարություն է ընթանում։
«Մարդիկ չեն հավատում, որ բոլոր բեմականացումների սցենարի տակ ես չեմ ստորագրում, իմ խնդիրը սա է, չեն հավատում՝ ո՞նց կարա տենց բան լինի»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա լրջագույն խնդիր է։
Նա ասաց, որ չի ուզում նորից դատարանների շենքեր շրջափակել։
«Էս խնդիրը պետք է լուծվի»,- ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ 3 տարի առաջ էլ էր ասում, որ կոռուպցիոներները սրճարաններում ու ռեստորաններում քեֆ են անում՝ այսօր էլ է նույնն ասում, բայց չի հասկանում՝ ինչն է սխալ անում։
«Սա չի կարող շարունակվել»,- ասաց նա: