Կիմ Չեն Ընը պատվիրել է անօդաչուների զանգվածային արտադրություն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ է վերահսկել կամիկաձե անօդաչու թռչող սարքերի փորձարկումը և ընդգծել դրանց զանգվածային արտադրության անհրաժեշտությունը։
Այս մասին հայտնում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Հրատարակությունը նշում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ծանոթացել է նոր հարձակողական անօդաչու սարքերի հետ, որոնք մշակվել են երկրում վերջերս, ինչպես նաև դիտել է դրանց փորձնական հարձակման թռիչքը։
Գործակալությունն ընդգծում է, որ Կիմ Չեն Ընը գոհունակություն է հայտնել անօդաչու թռչող սարքերի փորձարկումների կապակցությամբ, ինչպես նաև խոսել է դրանց զանգվածային արտադրության ստեղծման անհրաժեշտության մասին։