Թրամփի հաղթանակից հետո Զելենսկին ապագայում գործելու երկու տարբերակ ունի. Strana.ua
Եթե Ռուսաստանը ընդունի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի առաջարկներն Ուկրաինայի վերաբերյալ, ապա Վլադիմիր Զելենսկին հետագա գործողությունների միայն երկու տարբերակ կունենա:
Այս մասին գրում է ուկրաինական Strana.ua-ն՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին։
«Եթե Թրամփն իսկապես պատերազմը դադարեցնելու առաջարկ ներկայացնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անմիջապես չմերժի այդ գաղափարը, ապա Զելենսկին կունենա գործելու երկու տարբերակ»,- ասել է զրուցակիցը։
Նշվում է, որ առաջին դեպքում Զելենսկին պետք է շարունակի պատերազմի այս ընթացքը, զուգահեռ նստի բանակցությունների սեղանի շուրջ, իսկ երկրորդ տարբերակով Ուկրաինայի նախագահը պետք է շատ կարճ ժամանակում համաձայնվի պատերազմի վերջնական դադարեցմանը:
Բրիտանական The Economist ամսագիրը գրել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը կարող է Կիևին առաջարկել բանակցություններ վարել «Վանսի բանաձևի» շուրջ, որը ենթադրում է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու բացառումը և Ռուսաստանի կողմից ազատագրված տարածքները լքելը։