Իլոն Մասկի գաղտնի հանդիպումը իրանցիների հետ դրական է անցել. The New York Times
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը մտերիմ է ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հետ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին։
Հաղորդվում է, որ տեխնոլոգիական միլիարդատերը, որը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականն է, քննարկել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը թուլացնելու ուղիները:
Իրանական աղբյուրները հայտնել են, որ Մասկի և դեսպան Ամիր Սաիդ Իրավանիի հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և տեղի է ունեցել գաղտնի վայրում։ Իրանցիները, ովքեր խոսել են անանունության պայմանով, հանդիպումը որակել են որպես դրական և լավ նորություն:
Թրամփի թիմը և անձամբ Իլոն Մասկը չեն մեկնաբանել այս տեղեկությունը։