Կոբախիձեն միջնորդական ծառայություններ է առաջարկել Երևանին և Բաքվին
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։
Այդ մասին Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Եթե Վրաստանի նկատմամբ կա շահագրգռվածություն, օրինակ՝ որպես միջնորդ կամ այլ կերպ ավելի ակտիվորեն ներգրավվելու բանակցությունների գործընթացում, մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամությունը այդ հարցում։ Այդ պատրաստակամությունն այսօր էլ ուժի մեջ է։ Եթե համապատասխան հետաքրքրություն լինի, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարեւան երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին»,- ասել է Կոբախիձեն։