Ալիևի ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների հասցեին հնչեցրած մեղադրանքները ցավալի են. Բորել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների հասցեին հնչեցրած մեղադրանքները ցավալի են։
Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել կլիմայի փոփոխության կոնֆերանսի կարևոր նպատակները և Ադրբեջանի COP29-ի նախագահության վստահելիությունը: Մենք աջակցում ենք Ֆրանսիային և Նիդեռլանդներին։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողն են՝ աջակցելով գործընկերներին ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Մենք նաև դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների վրա, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակին»,- նշել է Բորելը: