Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի օդանավակայանի մոտ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի թռիչքուղուց տասնյակ մետրերի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Օդային հարվածը հասցվել է օդանավակայանի մոտ գտնվող Շուվեյֆաթ Ալ-Ամրուսիա շրջանում գտնվող բազմահարկ շենքին: Հարվածի պահին քաղաքացիական ինքնաթիռը եղել է մոտակայքում։
Եվս երկու ավիահարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձանների Ղբեյրի շրջանում:
Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան: