Ամստերդամում հաջակցություն Պաղեստինի ցույցերը շարունակվում են
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն Պաղեստինի:
Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Ցուցարարները վանկարկել են «Ամստերդամն ասում է ոչ ցեղասպանությանը» և «Ազատ Պաղեստին» կարգախոսներ։
Ցուցարարները հրաժարվել են ցրվել, ինչպես պահանջել է ոստիկանությունը, և նրանց բերման են ենթարկել ոստիկանները։
Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ Նիդեռլանդներում շարունակվում են ցույցերը ի աջակցություն Պաղեստինի: