ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնասվածք է ստացել (տեսանյութ)
Ազգային ժողովի անվտանության աշխատակիցը, «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի ձեռքերը ոլորելով, արգելել է հարցազրույց իրականացնել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ:
Արդարադատության նախարարը ներկա է եղել բռնությանը, սակայն թողել, հեռացել է առանց միջամտելու: