Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին
Տեսանյութ

Գևորգ Չաուշը մեծ հեղինակություն ունեցող միակ հայ ֆիդային էր, որի համար բացառություն է արվել. նրան թույլատրվել է ամուսնանալ. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)

19-րդ դարի երկրորդ կեսի ֆիդայական շարժումը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի փայլուն էջերից է, որը հնարավոր դարձավ այնպիսի ականավոր գործիչների շնորհիվ, ինչպիսիք էին Արաբոն, Աղբյուր Սերոբը, Մեծն Մուրադը, Գևորգ Չաուշը, Անդրանիկը և այլ նվիրյալներ: Օսմանյան կայսրության անիրավ քաղաքականությունը հայության հանդեպ ստիպում էր, որպեսզի առաջ գան անհատներ և շարժումներ, որոնք գնալով անձնազոհության՝ վրիժառության գործողություններով կստիպեն թուրքական իշխանություններին հարգել հայերի կյանքի և սեփականության իրավունքը: 19-րդ դարի կեսերին սկիզբ առած Ֆիդայական շարժման նախատիպ է ընտրվել բալկանյան հայդուկային շարժումն ընդդեմ օսմանների, իսկ գաղափարախոսական գլխավոր առաջամարտիկները հայ գրողներն էին իրենց պատմավեպերով:

Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Գևորգ Չաուշին սկզբնապես ծնողները ցանկանում էին հոգևորական դարձնել, քանզի նա ծնվել էր Սուրբ Գևորգի տոնի օրը: Այդ պատճառով պատանի Գևորգին ուղարկում են Մշո Առաքելոց վանք՝ ուսանելու: Սակայն, տեղի քահանան, գաղափարապես մեծ ազդեցություն գործելով Գևորգի վրա, հասկանում է, որ նրա մոտ հոգևորականի ճանապարհը չի ստացվելու. պատանի Գևորգի սիրտը լեռներում էր, ուշքնումիտքը՝ չարչարված հայ ժողովրդի ազատագրությունը: Մինչև հայդուկապետ դառնալը Գևորգ Չաուշը անդամակցել է Արաբոյի, Աղբյուր Սերոբի և Անդրանիկի ֆիդայական ջոկատներին, մեծ հեղինակություն ձեռք բերել Սասունի ապստամբության, Տալվորիկի ինքնապաշտպանության մարտերի և Առաքելոց վանքի կռվի շրջանում: Լինելով դաշնակցական՝ Գևորգ Չաուշը սերտորեն համագործակցել է Հնչակյան կուսակցության այնպիսի ականավոր գործիչների հետ, ինչպիսիք են Մեծն Մուրադն ու Միհրան Տամատյանը: Կուսակցականությունը թե Գևորգ Չաուշի, և թե ազատագրական պայքարի պլեադայի մյուս ներկայացուցիչների համար Արևմտյան Հայաստանն ազատագրելու միջոց էր դիտարկվում:

Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ Գևորգ Չաուշի և Անդրանիկ Օզանյանի աստղը փայլեց այն ժամանակից սկսած, երբ նրանք լուծեցին Աղբյուր Սերոբի սպանության վրեժը: Իսկ ահա գլխավոր հայդուկապետի դիրքը Գևորգ Չաուշը ինքնակամ զիջեց Անդրանիկին՝ կենտրոնանալով Մուշ-Սասունի ազատագրական պայքարը ղեկավարելու գործընթացի վրա: Գևորգ Չաուշը միակ հայ ֆիդային էր, որի բարձր հեղինակությունը հաշվի առնելով՝ արվեց բացառություն. հայդուկային շարժման օրենքներին հակառակ Գևորգ Չաուշին ընտանիք կազմելու իրավունք շնորհվեց:

Ականավոր հայդուկապետ Գևորգ Չաուշի հերոսական գործունեության և 19-րդ դարի երկրորդ կեսի ֆիդայական շարժման պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.