Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Հասարակություն

Երբ դերասանուհին և իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», նմուշի համար գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց․Աննա Հակոբյանը փորձել է «օգնության հասնել» Նազենի Հովհաննիսյանին

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ փորձել է «օգնության հասնել» Երևանի Նորաձության Շաբաթի շրջանակում քննադատությունների արժանացած Նազենի Հովհաննիսյանին։

Նա, մասնավորապես, գրել է. «Երևանի Նորաձության Շաբաթ 2024-ի պոդիումում օրեր առաջ հայտնվեց մի կերպար, որը հաջորդող 18 ու կես ժամվա ընթացքում հանրային հասարակական քննարկման թիվ մեկ նյութը դարձավ։ Քննարկում բառը տվյալ դեպքում շատ բարձր է հնչում։ Առավելապես ծաղր, ավելի պակաս չափով՝ քննադատություն հիշեցնող ինչ-որ բաներ։

Կերպարը մարմնավորում էր Հայաստանում և սփյուռքում հայտնի, շատերի կողմից սիրված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով սոցիալական ցանցերում հարյուր հազարավոր հետևորդներ ունի։

Եթե սխալվում եմ, ուղղեք ինձ խնդրում եմ, բայց իմ փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ 18 ու կես ժամվա ընթացքում, երբ դերասանուհին և իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», նմուշի համար գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց։

Մասնագիտական կարծիք, կերպարի վերլուծություն, դերասանի կարծիք, նկարչի, Նազենիի դասախոսներից մեկից կարծիք, Նազենիի արտիստ ընկերներից որևէ մեկից կարծիք, չեզոք փորձագետի կարծիք, ստեղծագործական մտքի ազատությունը մարդու հիմնարար իրավունք լինելու մասին կարծիք, եվրոպաներում կրթված, ապրած, նորաձևության պոդիումներում տարբեր կերպարների հանդիպած որևէ համեմատական կարծիք, ինքըզինքը առաջադեմ համարող որևէ անձի կարծիք, միջազգայյին կառույցների հետ համագործակցող քաղհասարակությունից որևէ կարծիք, ի վերջի մեր ազգային հպարտություններից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով ներշնչված «911» երգի տեսհոլովակով երբևէ ոգևորած մարդու կարծիք։

Երբ փոթորիկը խաղաղվեց ու պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են, դերասանուհին ինքը փորձեց բացատրել ինչ էր դա, ինչի համար էր, ինչ իմաստ և նշանակություն ուներ և ահա արժանացավ իրեն սիրող հանդիսատեսի աջակցությանն ու քաջալերանքին՝ «Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր, միշտ առաջ քայլիր, մենք քեզ սիրում ենք»՝ մոտավոր բովանդակությամբ։

Եթե վերևում նկարագրվածը կարող է մտորումների տեղիք տալ և կասկած առաջանա, որ գուցե տվյալ դերասանուհին, կամ ոճաբանը ընդդիմադիր հայացքներ ունեն և երկրորդ կարծիք չհնչեց այդ հանգամանքից ելնելով, ապա ուզում եմ հիշեցնել որ ճիշտ նույն ժամերին, մոտավորապես էլի 18 ժամ 40 րոպե իշխանական կանանցից մեկի կերպարը, որը 180 աստիճան տարբերվում էր վերը հիշատակված բեմական կերպարի փիլիսոփայությունից, «քննադատության» թիրախ էր, և կրկին այդ 18 ժամ 40 րոպեի ընթացքում նմուշի համար գեթ մեկ երկրորդ կարծիք չհնչեց։

Բնականաբան ինչպես ընդդիմադիր դերասանուհին ունի իրեն սիրող մարդիկ ու հանդիսատես, այնպես էլ իշխանական այս տիկինն ունի ընկերներ, քաղաքական համախոհներ և այլն»։