Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Գաղտնի հանդիպում սահմանի՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղին սահմանակից Աքյաքա թուրքական գյուղում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարների գաղտնի հանդիպում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը մոտ 10 հոգուց է բաղկացած եղել, այդ թվում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ են եղել։ Մենք հարցում ենք արել ՀՀ ՏԿԵՆ եւ ԱԳՆ՝ խնդրելով մանրամասնել, թե այդ հանդիպման ժամանակ հայկական եւ թուրքական կողմերն օրակարգային ինչ հարցեր են քննարկել։ Օրեր են անցել, բայց դեռեւս որեւէ պատասխան չենք ստացել, ուստի որոշեցինք մեր աղբյուրներից ստացած տեղեկությունը հրապարակել։ 


Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ, որը մի քանի ժամ է տեւել, քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի բացման հարցը։ Նշենք, որ Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրիկ» անցակետը գտնվում է Շիրակի մարզի համանուն գյուղից մոտ 1,5 կմ հեռավորության վրա։ Այստեղ խորհրդային տարիներին` մինչեւ Թուրքիայի կողմից սահմանի փակումը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանային անցակետ է գործել։ Գյումրի-Կարս երկաթուղով երթեւեկել են ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնատար գնացքներ։ Հայաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող այդ անցակետը գործել է մինչեւ 1993 թվականը, երբ Թուրքիան փակեց սահմանը, եւ երկու երկրների հաղորդակցությունն այս անցակետով դադարեցվեց։ Հիմնական երկու շենքերը` նախկին մաքսակետն ու «Ախուրիկ» կայարանը, գտնվում են անմիջականորեն Թուրքիայի հետ սահմանին։ Երբ դեռ հայ-թուրքական սահմանը բաց էր, «Ախուրյան-1» կայարանում բեռները նախնական ստուգումից հետո ուղարկվում էին «Ախուրյան-2» կայարան։ 

Ախուրիկի վարչական ղեկավար Մարզպետ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է այդ հանդիպման մասին, երկաթգծի հետ կապված որեւէ աշխատանք տարվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Գիտե՞ք ոնց․ գյուղը սահմանից մոտ 2 կմ հեռու է, էստեղից ոչինչ չի երեւում, ես որեւէ բան էդ մասով չեմ կարող ասել, քանի որ տեղեկացված չեմ: Երկաթգծի հետ կապված էլ ոչ մի հրահանգ չկա էս պահին, ոչինչ չի արվում։ Ասեմ, որ Ախուրիկով անցնում է երկաթգծի մի հատված, բայց գյուղի մեջ կանգառ էլ չկա, ո՞նց ասեմ՝ մենակ գծերն են, էլի․․․»,-  ասաց վարչական ղեկավարը։ 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2009 թվականին, երբ նախաձեռնվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց` «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով, նախատեսում էին վերանորոգել երկաթգիծը, անգամ Ախուրիկում վերանորոգման որոշ աշխատանքներ արվեցին։ Բայց բոլորովին վերջերս համացանցում լուսանկարներ հայտնվեցին Ախուրիկ բնակավայրից, որտեղ Գյումրի-Կարս երկաթգծի հատվածը գոմաղբով էր պատված։

Հիշեցնենք նաեւ, որ ամիսներ առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումից հետո հայտարարվեց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատելու սահմանի բացման տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։ Հայտնի է, որ Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպումների արդյունքում պայմանավորվել էին դիվանագիտական անձնագրեր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացել, սակայն այդ պայմանավորվածությունն էլ մնաց թղթի վրա։