Լավրովն ու Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները չեն հայտնել Ֆիդանի և Լավրովի բանակցությունների մասին։