Կալաձեն բացառել է Սաակաշվիլիի ազատ արձակումը բանտից
Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից, նույնիսկ եթե նրան ներում շնորհի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քանի որ նրա դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։
Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Որքան գիտեմ, Սահակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իր իմաստը այն տեսակետից, որ եթե Զուրաբիշվիլին նման որոշում կայացնի, նա չի կարող ազատ արձակվել, քանի որ նրա դեմ այլ կարեւոր քրեական գործեր ևս հարուցվել են»,- ասել է Կալաձեն։