Մահացած զինծառայողը ծնողների միակ որդին էր․ ՊՆ-ն լռում է
Զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնել է լրագրող Սյուզի Բադոյանը։
«7 ամսվա զինծառայող Նարեկ Գրիգորյանը Արտաշատից է, ծնողների միակ որդին էր։ Պապիկյանի ղեկավարած հրամկազմը մեզ վերադարձնում է նախնադարի մարդակերության շրջան։
Ի դեպ, ՊՆ-ի լուրը հայտնել է սգավոր մորը, ծնողները ողբում են, իսկ ՊՆ-ն լայաղ չի անում իր քերթած բանակի վատ լուրը անգամ հանրայնացնի։ Սրանց հանեք, որ մարդ չմեռնի էլ։ Լուսահոգի Արմենի պատգամն էր»,- գրել է նա։