ՆԱՏՕ-ն ծրագրում է Ուկրաինային նախապատրաստել Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտությանը
Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում է Կիևին այնպիսի մասշտաբով ռազմական օգնություն տրամադրել, որ Ուկրաինայի Զինված ուժերը պատրաստ լինեն շարունակել մարտերը հաջորդ տարի։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ուշադրության կենտրոնում հիմնականում այն էր, թե ինչ կարող ենք անել, որպեսզի համոզվենք, որ Ուկրաինան իր ամենաուժեղ դիրքերում կլինի 2025 թվականին»,- ասել է նա։
Նախօրեին հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ Ռուսաստանը միջուկային զենք ունի։
Դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը կարծում է, որ առանց միջուկային զենքի, ՆԱՏՕ-ի զորքերը արդեն դուրս կհանեին Ռուսաստանին Ուկրաինայի տարածքից։