Բաքվում հերթական անգամ խոսել են Հայաստանի COP29-ին չմասնակցելու մասին
COP29-ի հրավեր է ուղարկվել Հայաստան, և դեռևս տեղեկություն չկա, թե արդյոք հայկական կողմը կմասնակցի միջոցառմանը:
Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Կլիմայի փոփոխությունը աշխարհին սպառնացող հիմնական խնդիրներից մեկն է։ Նման քննարկումներին նպաստելը պետք է լինի յուրաքանչյուր անդամ պետության առաջնահերթությունը: Մենք ձեռնպահ կմնանք COP29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ հրավերն ուղարկվել է, և միջոցառմանը մասնակցելու հարցը նրանց ընտրությունն է։ Անկասկած, նման քննարկումներին մասնակցությունը կարևոր է յուրաքանչյուր պետության համար»,- ասել է Հաջիզադեն։
Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարակուսանք էր հայտնել Հայաստանի՝ COP29-ին չմասնակցելու կապակցությամբ։