Ադրբեջանն ու Ուզբեկստանը օկուպացված Ստեփանակերտում կարի ֆաբրիկա են բացել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Հանդիպումից հետո Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահների մասնակցությամբ տեսակապի միջոցով տեղի է ունեցել օկուպացված Արցախի Ստեփաննակերտ քաղաքում կարի ֆաբրիկայի բացման արարողությունը։
Նշվում է, որ Ադրբեջանն ու Ուզբեկստանը որոշել են մի շարք համատեղ ծրագրեր անել օկուպացված Արցախի տարբեր քաղաքներում: