Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Նպատակը դատարան տանել-բերելն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դատախազությունը բողոքարկել է Վլադիմիր Գասպարյանի, Լևոն  Երանոսյանի և մյուսների դատավճիռը՝ մեր հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ դատախազությունից: Դատավճիռը բողոքարկել են նաեւ Լևոն Երանոսյանը և Վլադիմիր Գասպարյանը։ 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հուլիսի 9-ին հրապարակեց այս գործով դատավճիռը` նրանց մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, սակայն ազատեց պատժի կրումից, քանի որ մի մասով նրանց վրա համաներում էր տարածվում, մյուս մասով վաղեմության ժամկետն էր անցել։ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով արդարացման դատավճիռ։ 

Լեւոն Երանոսյանը «Հրապարակ»-ին ասաց, որ դատախազությունը բողոքարկել է, ինքն էլ է որոշել բողոքարկել դատավճիռը։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա երեք զինծառայողներին թույլ էր տվել զորամաս չհաճախել, եւ արդյունքում, ըստ մեղադրանքի, «վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար»: Բացի այդ, ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 եւ 10 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը «սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին»: 

Իսկ Լեւոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով ոստիկանության զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թթ․ ընթացքում կատարել է իրեն վստահված՝ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաեւ` պաշտոնեական կեղծիք: Վարդան Թունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է Լեւոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատել, «պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ»: Բացի այդ, 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված՝ ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Լեւոն Երանոսյանին` աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելով ոստիկանության զորքերի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին:

Այս ամպագոռգոռ բառերի հետևում  իրականում ձևական ու ծիծաղելի մեղադրանքներ էին առաջադրվել, և դատարանն ավելի լուրջ պատիժ ուղղակի չէր կարող սահմանել: Այնպես որ, դատախազությունը եթե դժգոհ է, ապա պետք է ինքն իրենից դժգոհի, որ կարողացել է այս «հին գայլերին» նման ծիծաղաշարժ մեղադրանքներ միայն առաջադրել:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում