Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին պաշտոնի է նշանակել ԱՄՆ կառավարությունում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի ղեկավար է նշանակել միլիարդատեր Իլոն Մասկին և ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամիին։
«Սա կարող է դառնալ մեր ժամանակի Մանհեթենի նախագիծը», - ասել է Թրամփը: Այս նախագծի շրջանակներում 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում ստեղծվեց ատոմային ռումբ։
Ապագա նախագահի խոսքով՝ Մասկի և Ռամասվամիի աշխատանքը կավարտվի մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը, իսկ ավելի արդյունավետ կառավարությունը նվեր կլինի երկրին Անկախության հռչակագրի ստորագրման 250-ամյակի կապակցությամբ։